ՌԴ-ն 200 միլիոն դոլարի վարկի շրջանակներում ՀՀ-ին զենքի մատակարարումը կավարտի ընթացիկ տարվա վերջին

11:03, 2 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենքի մատակարարումն ավարտին կհասցնի ընթացիկ տարվա վերջին: Հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Այդ վարկի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարումը կավարտենք այս տարվա վերջին, ինչպես նշված էր պայմանագրում: Այսինքն, այստեղ որևէ խնդիր չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վիգեն Սարգսյանը:

Այս պահին ՌԴ-ի կողմից այդ վարկի շրջանակներում ՀՀ-ին զենք մատակարարելու գործընթացի ամենաակտիվ փուլում են:


© 2009 ARMENPRESS.am