Apple-ը նախազգուշացրել Է Face ID-ի անսպասելի հատկությունների մասին

17:01, 28 Սեպտեմբեր, 2017
 ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը խորհուրդ Է տալիս iPhone X նոր սմարթֆոններում դեմքերի ճանաչման համակարգը չօգտագործել 13 տարեկանից ցածր օգտատերերին: Այդ մասին հաղորդվում Է Face ID-ի համար անվտանգության հրահանգում, որը հրապարակել Է ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կորպորացիայում հայտարարում են, որ մարդու արտաքինի եզակի առանձնահատկությունները ձեւավորվում են մինչեւ 13 տարեկանը: Նաեւ Apple-ը խորհուրդ Է տալիս Face ID-ն զգուշությամբ օգտագործել նրանց, ովքեր եղբայրներ եւ քույրեր ունեն, հատկապես՝ երկվորյակներ, այդ դեպքում iPhone X-ի արգելազերծման ժամանակ բացառված չեն սխալ գործարկումները:

Apple-ը պաշտպանության Face ID նոր համակարգը ցուցադրել Է սեպտեմբերի 12-ին iPhone X-ի շնորհանդեսի ժամանակ: Այն հիմնված Է ինֆրակարմիր սքանավորման մեթոդի վրա՝ օգտատիրոջ դեմքի ծավալային մոդելի ստեղծման համար: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Face ID-ն գործում Է մթության մեջ եւ նույնիսկ եթե սմարթֆոնի տերը գլխարկ դնի:


© 2009 ARMENPRESS.am