Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել

15:28, 28 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիշե Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության կայքում: 
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ հաստատված կանոնադրության 11-րդ կետը՝
Եղիշե Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ։


© 2009 ARMENPRESS.am