Ռուսաստանից ստացված 2,3 մլն դոլարի դրամաշնորհի մի մասը կուղղվի Ռազմավարական կենտրոնի զարգացմանը

11:56, 28 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմը Հայաստանին տրամադրել է 2,3 մլն դոլարի դրամաշնորհ, որը կառավարության որոշմամբ ներառվելու է ՀՀ պետական բյուջեի նախագծում: Գործադիրի նիստում Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ այդ միջոցներից 238 մլն դրամն ուղղվելու է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կարողությունների զարգացմանը, իսկ մյուս մասը՝ տեղեկատվական համակարգերի արդիականացմանը և հզորացմանը: «Մասնավորապես, նախատեսվում է հզորացնել Ֆինանսների նախարարության սերվերային համակարգը: Ֆինանսների նախարարության տեղեկատվական համակարգերն այժմ նստած են մեկ սերվերի վրա և այսուհետ կլինի նաև երկրորդ սերվերը: Դրամաշնորհով ներդրվելու է նաև էլեկտրոնային աճուրդի համակարգը և այլն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը: 


© 2009 ARMENPRESS.am