Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուն Իրանի պատասխանը կախված կլինի քաղաքական իրադրությունից. Զարիֆ

10:11, 28 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Գործողությունների համատեղ համապարփակ պլանից (ԳՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում իր գործողությունները կորոշի՝ կախված կոնկրետ քաղաքական իրադրությունից: Այն նախօրոք կանխատեսել հնարավոր չԷ: Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե ԱՄՆ-ը դուրս գա համաձայնագրից, ապա դա հիմք կլինի դրանից նույնպես դուրս գալու Իրանի որոշման համար: Սակայն կան լրացուցիչ ասպեկտներ, որոնք կազդեն մեր որոշման վրա»,- ընդգծել Է Զարիֆը: Նրա խոսքով՝ այդ ասպեկտները կլինեն «այդ պահի քաղաքական իրադրությունը» եւ Եվրոպայի երկրների դիրքորոշումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am