Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր

17:11, 27 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտվեց: Եզրափակիչում Արոնյանը մրցում էր չին շախմատիստ Դին Լիժենի հետ: Դասական 4 պարտիաներից հետո շախմատիստներն ունեին 2-ական միավոր և որոշիչ եղավ թայ-բրեյքը: Արագ շախմատի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով գերազանցեց մրցակցին: Երկրորդ պարտիայում Արոնյանը ևս հաղթեց: Հավաքելով 4 միավոր՝ Արոնյանը 12 տարի անց կրկին դարձավ աշխարհի գավաթակիր: Նա աշխարհում առաջին շախմատիստն է, ով հաղթում է աշխարհի գավաթը երկրորդ անգամ:

Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում էին 128 շախմատիստ: Արոնյանը իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել դեռևս 2005 թվականին: Հայ գրոսմայստերը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնություն հաղթող է:


© 2009 ARMENPRESS.am