ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. վարորդը հոսպիտալացվել է

21:48, 26 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 26-ին, ժամը 19:32-ին ահազանգ է ստացել, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 8-րդ կմ-ին «Mercedes vito» մակնիշի 24 OL 021 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ միասին 1989 թ. ծնված Մ. Ս.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ:

Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:


© 2009 ARMENPRESS.am