Կառավարությունում քննարկվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը

17:58, 26 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը նշել է, որ նախագիծն իր տեսակի մեջ առաջինն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ և կարևոր նշանակություն ունի մեր երկրի ռազմական անվտանգության ապահովման գործում:

Նախագիծը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել Պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:   

 


© 2009 ARMENPRESS.am