Պատանի ծանրորդները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

17:38, 26 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները ևս երկու մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոսովոյում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում մինչ 17 տարեկանների պայքարում 69 կգ քաշային կարգում Արմեն Գրիգորյանը պոկեց 134 կգ և հրեց 162 կգ և երկամարտի 296 կգ արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը: Նույն քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը պոկեց 135 կգ ու հրեց 160 կգ և դարձավ բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում մինչև 15 տարեկանների պայքարում Ղահրամանյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 105 կգ, իսկ հրումում՝ 133 և երկամարտի 238 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն 69 կգ քաշային կարգում: Արա Պողոսյանը երկամարտի 186 կգ արդյունքով նվաճել էր իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա փոքր ոսկի էր նվաճել նաեւ հրում վարժությունում (105 կգ) եւ արծաթ՝ պոկումում (81 կգ): Մոնթե Մխիթարյանը 193 կգ-ով արծաթե մեդալի արժանացավ երկամարտում, սակայն հավասարը չունեցավ պոկում վարժությունում (91 կգ), իսկ հրումում (102 կգ) բավարարվեց բրոնզե մեդալով:

 


© 2009 ARMENPRESS.am