Արա Կարապետյանը նշանակվել Է Մոսկվայի Պոկրովսկու անվան կամերային երաժշտական թատրոնի տնօրեն
17:20, 26 Սեպտեմբեր, 2017Մշակույթի նախարարությունում ընդգծել են, որ Կարապետյանը «փորձառու մենեջեր Է, որի պրոֆեսիոնալ դիրիժորական ձեռնհասությունը զուգակցվում Է վարչական հմտությունների հետ»: Նրա թեկնածությունն առաջարկվել Էր ՌԴ մշակույթի նախարարին առընթեր Թատերական խորհրդի կողմից:
Արա Կարապետյանն ավարտել Է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժինը, որից հետո որպես դիրիժոր աշխատել Է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի երաժշտական թատրոնում, Պերմի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, Մոսկվայի Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում:
2005-ից մինչեւ 2013 թվականը Կարապետյանը եղել Է Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի թատրոնի կարգադրիչ-տնօրենը, մինչեւ 2016 թվականը՝ նրա գլխավոր տնօրենը:
Վերջին տարում Կարապետյանն աշխատել Է չինական կոլեկտիվների հետ, եղել Է Խարբինի Մեծ թատրոնի եւ Տյանցզինի Մեծ թատրոնի փոխնախագահը եւ արտիստական տնօրենը:
© 2009 ARMENPRESS.am