Քեմերոնն սկսել Է 1 մլրդ դոլար բյուջեով «Ավատար»-ի շարունակության նկարահանումները

16:36, 26 Սեպտեմբեր, 2017
 ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը ձեռնամուխ Է եղել իր «Ավատար» ֆիլմի շարունակության նկարահանումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deadline-ը: Կինեմատոգրաֆիստը պատրաստվում Է հետեւողականորեն աշխատել ֆրանշիզայի երկրորդ, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ մասերի վրա. ընդհանուր բյուջեն կազմելու Է ավելի քան 1 մլրդ դոլար: Առաջին սիքվելի ռելիզը պլանավորված Է 2020 թվականի դեկտեմբերի 18-ին, հաջորդ մասի պրեմիերան՝ 2021 թվականի դեկտեմբերին, չորրորդ եւ հինգերորդ ֆիլմերը կթողարկվեն 2024 եւ 2025 թվականներին՝ համապատասխանաբար:

Նշվում Է, որ նախագիծն ամենաթանկարժեքներից մեկը կդառնա կինեմատոգրաֆի պատմության մեջ՝ հաշվի առնելով բոլոր չորս կինոնկարների բյուջեն: 2016 թվականի ապրիլին Քեմերոնը հայտարարել Էր, որ սկսել Է «Ավատար»-ի բոլոր չորս մասերը նկարահանել միաժամանակ: Սպասվում Էր, որ ընդհանուր առմամբ դրանց տեւողությունը կազմի մոտավորապես ութ ժամ: Ֆիլմերի Էկրան բարձրանալու ամսաթիվը քանիցս հետաձգվել Է:

«Ավատար»-ը պատմում Է Պանդորա մոլորակի վրա հաշմանդամ ծովային հետեւակայինի արկածների մասին: Ֆանտաստիկ ժապավենի ռելիզը կայացել Է 2009 թվականին: Այն երեք «Օսկար» մրցանակ Է ստացել լավագույն օպերատորական աշխատանքի, լավագույն դեկորացիաների եւ լավագույն տեսողական Էֆեկտների համար:

Կինոնկարն առեւտրային տեսակետից ամենահաջողվածն Է համարվում կինեմատոգրաֆի պատմության մեջ. այն համաշխարհային վարձույթում գրեթե 2,8 մլրդ դոլար Է հավաքել՝ 237 մլն դոլար բյուջեի դեպքում:


© 2009 ARMENPRESS.am