Նոր Բունդեսթագը Գերմանիայի բնակիչների վրա տարեկան 75 մլն եվրոյով թանկ կնստի, քան նախորդը

14:41, 26 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի փորձագետները եւ քաղաքագետները բազմիցս անհանգստություն են հայտնել այն բանի վերաբերյալ, որ նոր Բունդեսթագը շատ ավելի մեծ չափերի կլինի, քան առաջ: Դա կապված Է ընտրությունների գերմանական մոդելի առանձնահատկությունների հետ, որը ենթադրում Է լրացուցիչ մանդատների տրամադրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընտրությունների մասին օրենքի համաձայն՝ խորհրդարանը պետք Է բաղկացած լինի 598 պատգամավորներից: Բայց 15-րդ գումարման Բունդեսթագն, օրինակ, ուներ 603 պատգամավոր, 16-րդ գումարմանը՝ 614, 17-րդինը՝ 622 եւ, վերջապես, նախորդ՝ 18-րդ գումարմանը՝ 631 պատգամավոր:

Նոր Բունդեսթագում պատգամավորներն Էլ ավելի շատ են՝ 709:

Համապատասխանաբար, կաճեն նաեւ դրա գործունեության հետ կապված ծախսերը: Գերմանիայի Հարկատուների ասոցիացիայի (BdSt) հաշվարկների համաձայն՝ խորհրդարանը տարեկան հարկատուի վրա լրացուցիչ կնստի առնվազն 75 միլիոն եվրո:

Փորձագետներն սպասում են, որ միայն 2018 թվականին ծախսերն ընդհանուր առմամբ կկազմեն 517 միլիոն եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am