Հայտնի Է դարձել «Օնո»-ի շարունակության թողարկման ժամկետը

12:55, 26 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Warner Bros կինոստուդիան «Օնո» սարսափների ֆիլմի սիքվելը լայն վարձույթ կհանի 2019 թվականի սեպտեմբերի 6-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Deadline-ը:

Կինոժապավենի ռեժիսրը կլինի Անդրես Մուսքետին, որը նկարահանել Է 2017 թվականի «Օնոն»-ն: Շարունակությունը կպատմի գլխավոր հերոսների կյանքի մասին նախորդ մասում տեղի ունեցած դեպքերից 27 տարի անց: Գործող անձերը հավաքվում են միասին, որպեսզի կրկին դիմակայեն կինոպատումի գլխավոր անտագոնիստ ծաղրածու Փենիվայզին:

Սեպտեմբերի 22-ին դերասան Ջեյդեն Լիբերերը, որն «Օնո»-ում խաղացել Է գլխավոր դերերից մեկը, պատմել Է հորորի այլընտրական վերջաբանի մասին:

Մուսքետիի ժապավենը դարձել Է 1990 թվականի սարսափների ֆիլմի ռեմեյքը: Սթիվեն Քինգի համանուն վեպի Էկրանավորումը պատմում Է այն մասին, թե ինչպես Է Փենիվայզը երեխաներ առեւանգում ամերիկյան փոքրիկ քաղաքում:

«Օնո»-ն ամերիկյան վարձույթում ռեկորդ Է սահմանել հորորների, ինչպես նաեւ պատմության մեջ բոլոր սեպտեմբերյան պրեմիերաների թվում:


© 2009 ARMENPRESS.am