Պեկինում մեկնարկել Է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 86-րդ նստաշրջանը

10:50, 26 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինում սեպտեմբերի 26-ին բացվել Է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 86-րդ նստաշրջանը, այս իրադարձությունն առաջին անգամ Է տեղի ունենում Չինաստանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը:
Ասամբլեայի նստաշրջանը կշարունակվի մինչեւ սպետեմբերի 29-ը:
Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի՝ անցյալ տարի կայացած 85-րդ նստաշրջանում կազմակերպության նախագահ Էր ընտրվել Չինաստանի հանրային անվտանգության փոխնախարար Մեն Հունվեյը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am