Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

21:58, 25 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:34-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում այրվում է հնձած արտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:26-ին:

Այրվում է Ն. Ս.-ին պատկանող մոտ 10000 հակ անասնակեր:


© 2009 ARMENPRESS.am