Խուլիգանության մեջ մեղադրվողը կամավոր ներկայացել է ոստիկանության բաժին

21:46, 25 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 23-ին, ժամը 18.45-ին, բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am