Իրանի և Իրաքյան Քրդստանի ցամաքային սահմանը բաց է, փակ է օդայինը. Իրանի ԱԳՆ

19:39, 25 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Իրաքյան Քրդստանի միջև ցամաքային սահմանը բաց է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել են Իրանի արտաքին գործերի նախարարությունից:

«Իրանի և Իրաքի քրդական շրջանի միջև փակ է միայն օդային սահմանը: Իրանի և Իրաքյան Քրդստանի միջև ցամաքային սահմանը շարունակում է բաց մնալ»,- ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացվում: Տարածաշրջանի իշխանություններն այդ հանրաքվեն անցկացնում է միակողմանիորեն՝ առանց Բաղդադի համաձայնության: Իրաքի կենտրոնական իշխանությունները հայտարարել են, որ չեն ճանաչի հանրաքվեի արդյունքները, քանի որ հանրաքվեն խախտում է երկրի սահմանադրությունը: Հանրաքվեի դեմ քվեարկել են Իրաքի խորհրդարանը և երկրի Գերագույն դատարանը: Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ իրենք պատրաստ են քայլերի դիմել երկրի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ, այդ թվում՝ հնարավոր է նաև ռազմական միջամտություն:

Հանրաքվեի անցկացումը քննադատել են ԱՄՆ, Իրանը, Թուրքիան, մի շարք այլ պետություններ, ինչպես նաև Արաբական երկրների լիգան:


© 2009 ARMENPRESS.am