ՀՀ ՊՆ ներկայացուցիչը մասնակցում է ՀԱՊԿ երկու կարևոր նախագծերի քննարկումներին

18:52, 25 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը սեպտեմբերի 25-ից 28-ը Մոսկվայում` ՀԱՊԿ քարտուղարությունում, մասնակցում է «Մինչև 2025 թվականը ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության իրագործման ծրագրի մասին» ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման և «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի նախագծերի քննարկումներին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am