Միասնական էլեկտրոնային տոմսային համակարգը լայն հնարավորություններ կընձեռի արվեստասերներին

18:30, 25 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միասնական էլեկտրոնային տոմսային համակարգը արվեստասերներին հնարավորություն կտա Երևանի բոլոր թատերահամերգային սրահներից ձեռք բերել այլ մշակութային հաստատությունների միջոցառումների տոմսերը: Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Համակարգի հետ կապված մրցույթ է հայտարարվել, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամփոփվեն դրա արդյունքները:

«Բոլոր թատերահամերգային սրահները պետք է իրենց տոմսերը վաճառեն մեկ ընդհանուր միասնական համակարգով: Առաջին հերթին դա կանոնակարգելու է տոմսավաճառության համակարգը, իսպառ վերանալու են տոմսաշրջանառության մասին տարբեր ասեկոսեները և այն հնարավորություն կտա առցանց գնել ցանկալի տոմսը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Նա շեշտեց, որ այդ համակարգը կիրառվում է բոլոր զարգացած երկրներում: «Այն մարդկանց մոտեցնում է ժամանակակից արվեստին, մեր պատմամշակութային ժառանգությանը»,-եզրափակեց Ամիրյանը:


© 2009 ARMENPRESS.am