Բակո Սահակյանն ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին

17:59, 25 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու եւ մեր երկրի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար:


© 2009 ARMENPRESS.am