Բակո Սահակյանն Արցախի նոր նախարարներին ներկայացրել է գերատեսչությունների աշխատակիցներին

17:34, 25 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին այցելել է մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության, կրթության, գիտության եւ սպորտի, ֆինանսների, բնապահպանության եւ բնական ռեսուրսների, էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների, գյուղատնտեսության նախարարություններ եւ այդ գերատեսչությունների աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը երախտագիտություն է հայտնել վերոհիշյալ կառույցների նախկին ղեկավարներին՝ իրենց գործունեության համար:


© 2009 ARMENPRESS.am