Պուտինը եւ Ռոուհանին քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը

16:46, 25 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը, նշել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական իրագործման կարեւորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման վերաբերյալ կարծիքների փոխանակման ընթացքում նշվել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական իրագործման՝ որպես տարածաշրջանի կայունության եւ անվտանգության ապահովման կարեւոր գործոնի անհրաժեշտությունը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ հեռախոսազրույցի ընթացքում արծարծվել են տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության հրատապ հարցերը, ինչպես նաեւ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձեւաչափով համագործակցության խնդիրները:

Բացի այդ, նախագահները պայմանավորվել են հետագա շփումների շուրջ:


© 2009 ARMENPRESS.am