«Արարատ»-ը տնային հանդիպումը կանցկացնի այլ մարզադաշտում

16:38, 25 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը այսուհետ հանդիպումները կանցկացնի այլ մարզադաշտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսուհետ «Արարատ»-ն իր տնային հանդիպումները անցկացնելու է «Նաիրի» մարզադաշտում:

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6 տուրերից հետո «Արարատ»-ը մրցաշարային աղյուսակի հետնապահն է: Թիմն ունի միայն 4 միավոր: Բացի այդ, «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը որակազրկվել է 2 տարով:


© 2009 ARMENPRESS.am