«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սկսել է բանակցությունը դե Խեայի պայմանագրի երկարաձգման համար  

12:55, 25 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հնարավոր է երկարաձգի դարպասապահ Դավիթ դե Խեայի պայմանագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանացի դարպասապահի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը: «Յունայթեդ»-ն արդեն սկսել է բանակցությունները պայմանագրի երկարաձգման համար: Մոուրինյոն կողմ է, որ իսպանացին մնա «կարմիր սատանաների» հետ:

Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2011 թվականին Մադրիդի «Ատլետիկո»-ից:


© 2009 ARMENPRESS.am