Հրազդան քաղաքին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի ակտիվ օջախներ չկան

13:19, 24 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրազդան քաղաքին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի ակտիվ օջախներ սեպտեմբերի 24-ի ժամը 12:00-ի դրությամբ չկան: Կան փոքրաթիվ ծխացող օջախներ: Դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում 22 հրշեջ-փրկարար և 5 միավոր հրշեջ տեխնիկա: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

Սեպտեմբերի 22-ին, ժամը 06:28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից սարում հրդեհ է բռնկվել:

Ժամը 20:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 95 հրշեջ-փրկարար՝ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանի գլխավորությամբ: Խոտի չորության, ուժեղ քամու և բարդ ռելիեֆի հետևանքով հրդեհը հասել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագիծ: Հրդեհի տարածումը Գեղարքունիքի մարզի ուղղությամբ կանխելու նպատակով տեղում ստեղծվել է հրդեհաշիջման աշխատանքները համակարգող վրանային շտաբ: ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի ջանքերով անտառածածկ տարածքների շուրջ ստեղծվել է անվտանգության գոտի, անտառածածկ տարածքներին վտանգ չի սպառնացել։ Երևան քաղաքի բնակիչ Ալեքսան Սամսոնյանը իր սեփական տեխնիկայով (կվադրոցիկլ և տրակտոր) մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին:


© 2009 ARMENPRESS.am