Պատանի ծանրորդները ոսկե և արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

10:23, 24 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրիշտինայում (Կոսովո) մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությունը: Հայաստանից առաջինը պայքարի մեջ մտան 50 կգ քաշայիններ Արա Պողոսյանը (15 տարեկաններ) եւ Մոնթե Մխիթարյանը (17 տարեկաններ):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Արա Պողոսյանը երկամարտի 186 կգ արդյունքով նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա փոքր ոսկի նվաճեց նաեւ հրում վարժությունում (105 կգ) եւ արծաթ՝ պոկումում (81 կգ):

Մոնթե Մխիթարյանը երկամարտի 193 կգ-ով արժանացավ արծաթե մեդալի, սակայն հավասարը չունեցավ պոկում վարժությունում (91 կգ), իսկ հրումում (102 կգ) բավարարվեց բրոնզե մեդալով:

 

 


© 2009 ARMENPRESS.am