Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը վերադարձել են Բաքվից

21:39, 23 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը վերադարձել են Բաքվից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արմեն Աշոտյանը:

«Սիրելի հայրենակիցներ, ես և Մանեն վերադարձել ենք Բաքվից, հիմա գտնվում ենք Թբիլիսիում: Անչափ շնորհակալ ենք ձեր քաջալերման, սատարման և սրտացավության համար: Նորից հավաստիացնում եմ, որ արել ենք ամեն ինչ մեր երկիրը հավուր պատշաճի ներկայացնելու համար: Կրկին շնորհակալ ենք և հուսով ենք մի քանի օրից կհանդիպենք Երևանում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրված տեսանյութում ասում է Արմեն Աշոտյանը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ևս իր կողմից շնորհակալություն է հայտնում հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության համար. «Ճիշտ է՝ մենք հասանելիության խնդիր ունեինք: Կհանդիպենք Երևանում և մանրամասն կպատմենք մեր այցի մասին, և դուք ամբողջական պատկերացում կունենաք, թե այս օրերին ինչ էր կատարվում Բաքվում»:


© 2009 ARMENPRESS.am