Խարբերդում ամառանոց է փլուզվել

21:27, 23 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 23-ին, ժամը 16:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 


© 2009 ARMENPRESS.am