«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Սաութհեփթոն»-ին

19:57, 23 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, հյուրընկալվելով «Սաութհեփթոն»-ին, հաղթանակ տարավ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սենտ Մերի» մարզադաշտում կայացած խաղում «կարմիր սատանաներն» առաջինը բացեցին խաղի հաշիվը: Խաղի 19-րդ րոպեին «Յունայթեդ»-ին առաջ մղեց Լուկակուն: Երկրորդ կեսում «սատանաները» ունեցած հնարավորությունները չօգտագործեցին և հաղթեցին նվազագույն հաշվով: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 75-րդ րոպեին:

Այս տուրից հետո ևս «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն 16-ական միավորով կիսում են 1-2-րդ տեղերը:

Ժոզե Մոուրինիոյի սաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն Չեմպիոնների լիգայի շրջանակներում: Սեպտեմբերի 27-ին «Յունայթեդ»-ը Մոսկվայում կմրցի ԲԿՄԱ-ի դեմ:


© 2009 ARMENPRESS.am