Լևոն Արոնյանն եզրափակչի առաջին պարտիան ավարտեց ոչ-ոքի

18:50, 23 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին պարտիայում կիսեց միավորը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թբիլիսում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչը: Արոնյանի մրցակիցը չին Դինգ Լիրենն է: Դասական առաջին պարտիայում Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 35–րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը։ Հաջորդ պարտիան կկայանա սեպտեմբերի 24-ին։

Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` Աշխարհի Գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 ԱՄՆ դոլար:


© 2009 ARMENPRESS.am