Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սենթ Քիթս և Նևիսի հետ

18:16, 23 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում սեպտեմբերի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սենթ Քիթս և Նևիսի արտգործնախարար Մարկ Բրենթլին ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ստորագրման արարողությանը հետևած զրույցի ընթացքում արտգործնախարարները հույս հայտնեցին, որ արձանագրության ստորագրումը լավ հիմք կծառայի երկու երկրների միջև կապերի ձևավորման և համագործակցության ծավալման համար:


© 2009 ARMENPRESS.am