Բաքվում հայկական եկեղեցու տարածքը փակ է. հայ պատվիրակներին թույլ չեն տվել մտնել եկեղեցի

16:53, 23 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին մասնակցելու նպատակող Ադրբեջան մեկնած ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամները շրջել են Բաքվում՝ նկարներ տրամադրելով քաղաքից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից:

«Սա Բաքվում նախկին հայկական եկեղեցին է, որը չի գործում։ Այն պատկանում է Ադրբեջանի նախագահի գրադարանին։ Եկեղեցու տարածքը և շենքը փակ է»,- փոխանցել են մեր պատվիրակները՝ հայտնելով, որ հնարավորություն չեն ունեցել մուտք գործել եկեղեցու տարածք:


© 2009 ARMENPRESS.am