Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

12:49, 23 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարն այցելել է մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակ եւ ծաղկեպսակ դրել Ստեփան Շահումյանի հուշարձանին:

Միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Ստեփանակերտ քաղաքի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am