Հունաստանում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

11:34, 23 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի հյուսիս-արևելքում՝ լեռնային շրջանում, մասնավոր գերթեթև ինքնաթիռ է կործանվել: Զոհվել է Ուկրաինայի երկու քաղաքացի: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով հունական AMHA լրատվական գործակալությանը:

Հաղորդվում է, որ զոհվածներն ամուսիններ են: Ինքնաթիռը թռիչք է կատարել Ալեքսանդրուպոլիսից Բուխարեստ:

Ուշ երեկոյան փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի մնացորդները և զոհվածների մարմինները:

Պատահարի պատճառները դեռևս հայտնի չեն:


© 2009 ARMENPRESS.am