Հունահռոմեական ոճի ըմբիշները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել բանակայինների աշխարհի առաջնությունում

10:19, 23 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճայինները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել բանակային ըմբիշների աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող մարզիկներից 66 կգ քաշային Կարեն Ասմարյանը եզրափակիչում հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Կիյանկինին:

71 կգ քաշային Արմեն Հակոբյանը եզրափակիչում 1:3 հաշվով զիջել է մեկ այլ ռուս մարզիկի` Ադամ Կուռակին և դարձել արծաթե մեդալակիր:


© 2009 ARMENPRESS.am