Հայաստանը և Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

10:11, 23 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Լիբերիայի արտգործնախարար Մարջոն Կամարան սեպտեմբերի 22-ին ստորագրեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ստորագրմանը հետևած զրույցի ընթացքում արտգործնախարարներն անդրադարձան միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացմանը։ 


© 2009 ARMENPRESS.am