Նախագահը ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմին նվիրված «Մեր խոստումը» երաժշտական բեմադրության պրեմիերային

21:20, 22 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 22-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից կազմակերպված երեկոյին, որի շրջանակներում ներկայացվել է «Մեր խոստումը» խորհրդանշական բեմադրությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երեկոն նվիրվել է ամերիկացի հայտնի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016թ-ի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ:

Երեկոյին ներկա են եղել ինչպես ֆիլմի ռեժիսորը, այնպես էլ «Խոստումը» ֆիլմի ստեղծմանն իրենց մեծ ներդրումն ունեցած պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, անվանի կինոգործիչ Մայք Մեդավոյը: Երեկոյի հիմքում ֆիլմի օրիգինալ երաժշտությունն ու պատմությունն են:


© 2009 ARMENPRESS.am