Լոնդոնի ահաբեկչությանը մասնակցելու մեղադրանք Է առաջադրվել 18-ամյա սիրիացուն
17:40, 22 Սեպտեմբեր, 2017Ոստիկանության հայտարարության համաձայն, երիտասարդին մեղադրանքներ են ներկայացվել մետրոյի ուղեւորների սպանության փորձի, ինչպես նաեւ այն բանի համար, որ հենց նա Է պայթուցիկ սարքը գործի դրել «Փարսոնս գրին» կայարանում: Ոստիկանությունը Հասանին ձերբակալել Էր սեպտեմբերի 16-ին Դուվրում: Ընդամենը ոստիկանությունը Ահաբեկչությանը հակազդելու մասին օրենքի գործողության շրջանակներում այդ գործով կալանքի տակ Է վերցրել վեց տղամարդու: Հասանից բացի, ձերբակալված են նաեւ 21-ամյա մի իրաքցի, 48, 30, 25 եւ 17 տարեկան տղամարդիկ:
Լոնդոնի մետրոյում ահաբեկչական գործողությունը կատարվել Է անցած շաբաթ: Պայթյունի հետեւանքով վիրավորվել Է 30 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
© 2009 ARMENPRESS.am