Թիլերսոնը հորդորել Է Մոսկվային եւ Վաշինգտոնին՝ շփման կետեր փնտրել

16:32, 22 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը սեպտեմբերի 22-ին կարեւորել Է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի կողմից շփման կետերի որոնումը, չնայած լարված հարաբերություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «(ՌԴ-ի) հետ հարաբերությունները լարված են: Բայց կարեւոր Է, որ երկու միջուկային տերությունները շփման կետեր փնտրեն»,- ասել Է նա ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Որպես համագործակցության օրինակ պետքարտուղարը նշել Է Սիրիան: Նա նաեւ նշել Է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը տարաձայնություններ ունեն, մասնավորապես, Ուկրաինայի վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am