Ամերիկացի ուսուցչուհին դպրոցի բյուջեի 30 հազար դոլարը ծախսել է խաղատանը

16:19, 22 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ուսուցչուհի Լիդիա Քրիստինը ԱՄՆ-ի Դետրոյիտ քաղաքի խաղատներից մեկում ծախսել է դպրոցի բյուջեի 30 հազար դոլար գումարը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է New York Post-ը:

Այս կերպ, 29-ամյա ուսուցչուհին վատնել է դպրոցի պարահանդեսի և էքսկուրսիաների համար նախատեսված գումարները:

Ունեցվածքի յուրացման և վատնման համար նրան մեղադրանք է առաջադրվել: Մեղավոր ճանաչվելու դեպքում ուսուցչուհուն սպառնում է 10 տարվա ազատազրկում:


© 2009 ARMENPRESS.am