Թուրքական Հաքքարիում քուրդ զինյալները պայթեցրել են զինվորական մեքենան

15:48, 22 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները թուրքական զինվորական մեքենայի անցնելու ժամանակ ինքնաշեն պայթուցիկ են գործի դրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է մեկ թուրք սպա, ում կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել:


© 2009 ARMENPRESS.am