ՀՀ գյուղնախարարը Մինսկում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին

15:31, 22 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սեպտեմբերի 21-ին Մինսկում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է  2017 թվականի հունվարից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում ՀՀ ագարային ոլորտում իրականացված աշխատանքները և արդյունքները: 

Միջոցառման ընթացքում ամփոփվել են 2017 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների ագրոարդյունաբերական համալիրների աշխատանքների նախնական արդյունքները, քննարկվել գյուղատնտեսության բնագավառում միջպետական կոոպերացիայի և մասնագիտացման, ինչպես նաև դրանց հիման վրա ընդհանուր ագրարային շուկայի ստեղծման վերաբերյալ առաջարկները: 

Հատուկ անդրադարձ է կատարվել ԱՊՀ անդամ-պետություններում գյուղատնտեսական հողերի դեգրադացիայի դեմ պայքարին, հացահատիկի, սերմերի, մսամթերքի և կաթնամթերքի արտադրության շուկաների զարգացման հեռանկարներին: 

Խորհրդի անդամները քննարկել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների միջև ագրոլոգիստիկ սահմանափակումների նվազեցմանըհողերի մելիորացիայի բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:   

Քննարկվել են մի շարք այլ հարցեր ևս:


© 2009 ARMENPRESS.am