Համացանցում ցուցադրել են Դի Կապրիոյի նոր բնապահպանական առողջավայրը

14:30, 22 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հրապարարկվել Է Blackadore Caye բնապահպանական առողջավայրի լուսանկարը՝ Բելիզի համանուն կղզում, որը պատկանում Է Լեոնարդո Դի Կապրիոյին: Ինչպես հայտնել Է Ռուսաստանի զբոսաշրջության գործարկուների ասոցիացիան, հյուրանոցային համալիրը պլանավորվում Է բացել 2018 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առողջավայրն ունի 68 շքատուն եւ 48 մասնավոր տուն: Յուրաքանչյուր օբյեկտի գինը կկազմի հինգ միլիոնից մինչեւ 15 միլիոն դոլար:
Ինչպես ճշտվում Է նախագծի կայքում, առջողջավայրը կաշխատի Էներգիայի լիովին վերականգնվող աղբյուրներով: Շրջակա միջավայրին վնասը նվազագույնի հասցնելու համար նախագծի հեղինակներին 12 տարի Է պահանջվել. Դի Կապրիոն կղզին գնել Է 2005 թվականին 1,75 միլիոն դոլարով:
Այդ ընթացքում այստեղ տնկվել են անտառներ, իսկ ջրի տակ հայտնվել են արհեսական խութեր, որոնք կոչված են հեշտացնելու ծովի բնակիչների կյանքը:

© 2009 ARMENPRESS.am