Թողարկվել Է Ուես Անդերսոնի՝ խոսող շների մասին մուլտֆիլմի թրեյլերը

13:45, 22 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել Է ռեժիսոր Ուես Անդերսոնի «Շների կղզին» մուլտֆիլմի պրոմոհոլովակը: Թրեյլերը հրապարակված Է FoxSearchlight-ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Անիմացիոն ժապավենը կպատմի մի խումբ շների մասին, որոնք աքսորյալների վիճակում են հայտնվել ճապոնական կղզում: Դրանց թվում Է Ռեքս ընտանի շունը, որին որոնելու Է ուղեւորվում նրա 12-ամյա տերը:
Մուլտֆիլմում ձայնագրվել են Սքառլեթ Յոհանսոնը, Բրայան Քրենսթոնը, Լիվ Շրայբերը, Թիլդա Սուինթոնը, Էդվարդ Նորթոնը, Գրետա Հերվիգը, Բիլ Մյուրեյը եւ Ֆրենսիս ՄաքԴորմանդը:

© 2009 ARMENPRESS.am