Լոնդոնի մետրոյում պայթած ռումբի մեջ խոցող տարրեր են եղել

13:24, 22 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում սեպտեմբերի 15-ին գործի դրված ինքնաշեն պայթուցիկ սարքը բաղկացած Է եղել խոցող տարրերից եւ մեծ քանակությամբ պայթանյութից: Սեպտեմբերի 22-ին LBC ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին հայտնել Է Սքոթլանդ Յարդի ղեկավար Քրեսիդա Դիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա շատ վտանգավոր ռումբ Էր: Այն ճայթել Է մասնակիորեն»,- ասել Է նա: Դիքի խոսքով՝ ռումբի մեջ եղել Է «մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ, եւ այն լցոնված Է եղել խոշոր կոտորակով»: «Ուստի ամեն ինչ շատ ավելի վատ կարող Էր լինել»,- հավելել Է ոստիկանության սպան:
Գնացքի լեփ-լեցուն վագոնում պայթյունը Parsons Green վերգետնյա կայարանում տեղի Է ունեցել սեպտեմբերի 15-ին: Ահաբեկչական գործողության հետեւանքով տուժել Է 30 մարդ, նրանց մեծ մասն ստացել Է դեմքի, վերին եւ ստորին վերջույթների այրվածքներ: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am