Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունները բարենպաստ պայմաններ կստեղծեն տնտեսավարողների համար

13:06, 22 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություններ կատարեց Հարկային օրենսգրքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ օրենքը սահմանում է՝ կազմակերպությանը հետ վերադարձման ենթակա հարկը 20-օրյա ժամկետում չվերադարձնելու պարագայում տույժ է հաշվարկվում, որը վճարվելու է 90-րդ օրվանից սկսած: Նախագծով առաջարկվում է կրճատել օրերի քանակը՝ հասցնելով 30-ի: «Սրանով ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվի տնտեսավարող սուբյեկտի համար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մելքոնյանը: Նրա խոսքով, փոփոխություններ առաջարկելիս ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը:


© 2009 ARMENPRESS.am