Իրանը պատրաստ Է միջուկային գործարքում զիջումների գնալ, եթե նույնը անի նաեւ ԱՄՆ-ն. Զարիֆ

10:08, 22 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ Է խոսել միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) պայմաններում փոփոխություններ մտցնելու մասին, եթե վերանայվեն այն բոլոր զիջումները, որոնք Իսլամական Հանրապետությունն արել Է՝ կնքելով գործարքը, այդ թվում՝ Թեհրանին բարձրհարստացված ուրան արտադրելու իրավունքի տրամադրման շուրջը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 21-ին The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում:

«Պատրա՞ստ եք արդյոք դուք մեզ վերադարձնելու 10 տոննա հարստացված ուրանը»,- հռետորական հարց Է տվել նա:

Զարիֆը կարծում Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ամբողջ հռետորաբանության հետեւում թաքնված Է Թեհրանից նոր զիջումներ կորզելու ցանկությունը՝ փոխարենը չանելով զիջումներ:

Սեպտեմբերի 20-ին Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում, Գործողությունների համատեղ համապարփակ պլանը որակել Է վատթարագույն գործարքն ԱՄՆ-ի պատմության մեջ՝ հայտարարելով, որ Իրանը «վտարակ երկիր Է, որը գլխավորապես բռնություն, արյունահեղություն եւ քաոս Է արտահանում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am