Լևոն Արոնյանը համառ պայքարից հետո դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

21:10, 21 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկություն կայացան թայ-բրեյքի պարտիաները։ Արոնյանը նախ սև խաղաքարերով զիջեց Լագրավի, սակայն առավռլության հասավ սպիտակներով։ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ արագ մրցախաղերը ևս ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։ Վերջին՝ արմագեդոն մրցափուլում Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ:

Սեպտեմբերի 22-ը հանգստի օր է:

Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթի խաղարկությունում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1 600 000 ԱՄՆ դոլար:


© 2009 ARMENPRESS.am