ՀՀ Նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգևատրեց Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Արթուր Թովմասյանին

15:27, 21 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգևներով պարգևատրեց հայկական սպորտի զարգացման գործում ավանդ ունեցած մի խումբ մարզիկների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անկախության 26-ամյակի առիթով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին ծանրորդներ` Օլիմպիական փոխչեմպիոններ, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոններ Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով պարգևատրվեց Համաշխարհային ուսանողական խաղերի կրկնակի չեմպիոն Արթուր Թովմասյանը:

Ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով:

 


© 2009 ARMENPRESS.am