Վարչապետը փոխնախարարներ է նշանակել

12:54, 21 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի երկու փոխնախարարներ են նշանակվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կառավարությունից, թափուր մնացած պաշտոններին նշանակվել են Թադևոս Ավետիսյանը և Սմբատ Սաիյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարների երկու պաշտոնները թափուր էին մնացել, քանի որ Ջեմմա Բաղդասարյանը ընտրվել էր պատգամավոր, իսկ փոխնախարար Աշոտ Մարգարյանն ազատվել էր պաշտոնից իր դիմումի համաձայն:

 


© 2009 ARMENPRESS.am